Պաշտոնը` իրավաբան
Աշխատաժամանակ՝ շաբաթական 40 ժամ
Աշխատանքի սկիզբը` հունվար 8, 2019
Վայրը` Երևան, Հայաստան, Սարյան 12
Անմիջական ղեկավար՝ ծրագրի ղեկավար
Աշխատանքի նկարագրություն
Կազմակերպությունը փնտրում է հակակոռուպցիոն թեմաներով մասնագիտացված կամ հետաքրքրվող իրավաբանի, ով կմիանա ԹԻՀԿ փոքր թիմին և պատրաստակամություն կցուցաբերի աջակցելու նոր Հայաստանի ժողովրդավարական կառավարմանը և կոռուպցիայի դեմ պայքարին և մասնակցելու ազգային հակակոռուպցիոն օրակարգի ձևավորմանը և առաջխաղացմանը:
Նախընտրելի թեկնածուն պետք է լինի պատասխանատու և նախաձեռնող, տիրապետի հակակոռուպցիոն գործընթացներին և գործիքներին, ազգային օրենսդրությանը և քաղաքականությանը, հետաքրքված լինի հակակոռուպցիոն միջազգային փորձով և կոռուպցիայի դեմ պայքարով, ունենա վերլուծական և գրավոր ներկայացման գերազանց կարողություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ձիրք՝ ներկայացնելու կազմակերպությունը շահագրգիռ կողմերի հետ փոխհարաբերություններում։
Իրավաբանի պաշտոնի համար պահանջվում են՝
- Հակակոռուպցիոն ազգային օրենսդրության/քաղաքականության և միջազգային փորձի գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են նշված ոլորտի քաղաքականության, այդ թվում՝ իրավական ակտերի և միջազգային պարտավորությունների ուսումնասիրություններ և վերլուծություններ իրականացնելու համար,
- Վերլուծական և գրավոր խոսքի գերազանց հմտություններ, որոնք անհրաժեշտ են հանրային քաղաքականության բարելավմանն ուղղված օրենսդրական/փորձագիտական առաջարկությունների, համառոտագրերի (policy brief), վերլուծականների, զեկույցների մշակման համար,
- Հաղորդակցման և ներկայացման գերազանց հմտություններ, որոնք անհրաժեշտ են որպես փորձագետ տարբեր հանդիպումներում, միջոցառումներում, մամուլի և առնչվող կառույցների հետ փոխհարաբերություններում հանդես գալու և կազմակերպության դիրքորոշումը ներկայացնելու համար:
Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝
Մասնագիտական կոմպետենցիաներ
- իրավաբանի բարձրագույն կրթություն
- հակակոռուպցիոն քաղաքականության/օրենսդրության և միջազգային փորձի վերաբերյալ գիտելիքներ
- ուսումնասիրություններ և վերլուծություններ կատարելու, ինչպես նաև հաշվետվություններ/զեկույցներ և քաղաքականության վերլուծականներ և համառոտագրեր մշակելու առնվազն 3 տարվա փորձառություն
- գրավոր և բանավոր հաղորդակցության ու ներկայացման գերազանց հմտություններ
- հայերենի անթերի իմացություն, անգլերենի գերազանց տիրապետում, ռուսաց լեզվի իմացությունը ցանկալի է
- համակարգչային գիտելիքներ
Լրացուցիչ կոմպետենցիաներ
- ուշադրություն մանրամասների նկատմամբ և վերլուծական հմտություններ
- թիմային և անկախ աշխատելու կարողություն
- ստեղծագործ մտածողություն և նախաձեռնողականություն
- բազմազան թեմաների մեջ խորանալու կարողություն և պատրաստակամություն
- ինքնամոտիվացում, պատասխանատվության ստանձնում և նվիրվածություն գործին
- տարաբնույթ առաջադրանքներ կատարելու և սթրեսային իրավիճակներում գործելու ունակություն
- շարունակական զարգացում և կատարելության ձգտում
Ինչպես դիմել
Եթե դուք համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը, հետաքրքրության նամակը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով և վերլուծական աշխատանքի որևէ նմուշ/հղում [email protected] հասցեին մինչև ս.թ. դեկտեմբերի 10-ը ներառյալ՝ առարկայի մեջ նշելով «իրավաբան» բառը:
Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն մասնակցելու հարցազրույցի:
Կազմակերպության մասին
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000թ.՝ ներկայացնելով Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային հակակոռուպցիոն շարժումը Հայաստանում: Կազմակերպության հիմնական արժեքներն են թափանցիկությունը, հաշվետվողականությունը, օրինավորությունը, համարձակությունը, արդարությունը և ժողովրդավարությունը:
Կազմակերպության առաքելությունն է կոռուպցիան նվազեցնելու ու ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում: Կոռուպցիայի դեմ պայքարում շոշափելի արդյունքների հասնելու համար մենք սահմանել ենք երկարարատև տեսլականն՝ «Ձևավորել պայքարող քաղաքացի հանուն կոռուպցիայից զերծ Հայաստանի», որն ընկած է կազմակերպության 2016-20թթ. ռազմավարության հիմքում:
Մարդկային ռեսուրսների հավաքագրումը իրականացնելիս մենք առաջնորդվում ենք «հավասար աշխատանքային հնարավորություններ» սկզբունքով` բացառելով ռասայական, գենդերային, կրոնական, ազգային կամ էթնիկական, տարիքային կամ սահմանափակ աշխատունակության պատճառով որևէ խտրականության դրսևորումները՝ հիմք ընդունելով բաց և ազատ մրցակցությունը՝ անաչառ և զուրկ որևէ տեսակի առանձնահատուկ վերաբերմունքից: