Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ս.թ. նոյեմբերի 19-ին արդարացրել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդ Հակոբ Նազարի-Դեխնավիին, ում մեղադրանք էր առաջադրվել հանձնաժողովի նախագահի նկատմամբ բռնություն կիրառելու եղանակով հանձնաժողովի աշխատանքը խոչընդոտելու համար: 2015թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին Դեխնավին դիտորդություն է իրականացրել Երևանի 4/01 տեղամասում և արձանագրել է մի շարք խախտումներ, այդ թվում՝ հանձնաժողովի նախագահի կողմից ընտրողների ուղղորդման դեպքեր:

Տես Հակոբ Նազարի-Դեխնավիի և մյուս դիտորդների վկայությունը ընտրախախտումների վերաբերյալ «Քաղաքացի դիտորդ» տեսանյութում