Ընդդեմ կոռուպցիայի քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (ՔՀԿ), այդ թվում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարող ՀԿ-ների հետ մեկտեղ, հանդես են եկել հայտարարությամբ` ուղղված ս.թ. ապրիլի 12-ից 19-ը Բրազիլիայում անցկացված Հանցագործությունների կանխարգելմանն ու քրեական արդարադատությանը նվիրված ՄԱԿ-ի 12-րդ համագումարի պատվիրակներին: Համագումարի ընթացքում բաժանված հայտարարության մեջ ՔՀԿ-ները պահանջել են, որ պատվիրակները սատարեն և մոնիտորինգի արդյունավետ մեխանիզմներ առաջադրեն միջազգային երկու շրջադարձային պայմանագրերի, այն է` ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի և ՄԱԿ-ի Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիայի առնչությամբ:

Միայն արդյունավետ մոնիտորինգի միջոցով է հնարավոր դրանք իրականացնել, այդ թվում` թափանցիկության բարձր չափանիշների առկայության պայմաններում և շահագրգիռ կողմերի ներգրավմամբ:

Լրացուցիչ տեղեկությունների համար տես Հայտարարությունը