Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը կազմակերպում է երիտասարդական 5-օրյա ճամբար, որը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 25-30-ը, Աղվերանում:

Ճամբարը նպատակ ունի հնարավորություն ընձեռել եռանդով լցված երիտասարդներին, ովքեր նոր են ներգրավվում, կամ ցանկություն ունեն ներգրավվելու հասարակական կյանք՝ ճանաչելու միմյանց, ծանոթանալու փորձառու իրավապաշտպանների և ոլորտային մասնագետների հետ, ստանալու նոր գիտելիքներ մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ, միասին քննարկել գաղափարներ և դրանց իրականացման հնարավորությունները։

Ճամբարի հիմնական թեմաներն են`
1) մարդու իրավունքներ, ազատություններ և արդարադատություն և
2) կոռուպցիայի դեմ պայքար:

Ճամբարն իրականացվելու է Հայաստանի հելսինկյան կոմիտեի և Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հետ համատեղ:

Տես ԲՀՀ – Հայաստանի էջը