Պաշտոնը` իրավաբան
Պայմանագրի տեսակը՝ ծառայությունների մատուցման պայմանագիր
Աշխատաժամանակ՝ ճկուն աշխատանքային գրաֆիկ
Տևողությունը` 2018թ. նոյեմբերի 25 – դեկտեմբերի 25
Անմիջական ղեկավար՝ իրավախորհրդատու

Աշխատանքի նկարագրություն

«Ականատես» դիտորդական նախաձեռնությունը (այսուհետ՝ Նախաձեռնություն) փնտրում է ընտրական իրավունքի ոլորտում մասնագիտացված իրավաբանների, ովքեր կմիանան ընտրական թիմին և ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության օրվա ընթացքում կտրամադրեն իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն դիտորդներին, ըստ անհրաժեշտության կկազմեն բողոքներ/հայցեր քվեարկության ընթացքում տեղ գտած խախտումների վերաբերյալ, ինչպես նաև հետամուտ կլինեն համապատասխան մարմիններում դրանց ընթացքին :

2018թ. նոյեմբերի վերջին ընտրված իրավաբանների համար կկազմակերպվի դասընթաց ընտրական օրենսդրության, Նախաձեռնության աշխատակարգի և աշխատանքի կազմակերպման սկզբունքների վերաբերյալ:

Իրավաբանի խնդիրներ/գործառույթներ

  • Ընտրական և վարչական օրենսդրության գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են քվեարկության օրը դիտորդներին իրավական աջակցություն և խորհրդատվություն տրամադրելու, ինչպես նաև տեղ գտած ընտրախախտումների վերաբերյալ բողոքներ կազմելու նպատակով,
  • Վերլուծական և գրավոր խոսքի գերազանց հմտություններ, որոնք անհրաժեշտ են քվեարկության օրվա խախտումների վերաբերյալ տեղեկատվության վերլուծության և դրանց հիման վրա բողոքների պատրաստման, ինչպես նաև հաշվետվություններ ներկայացնելու համար,
  • Հաղորդակցման և ներկայացման գերազանց հմտություններ, որոնք անհրաժեշտ են դիտորդների հետ հաղորդակցվելու, համապատասխան ատյաններում բողոքները/հայցերը ներկայացնելու և դրանց լուծմանը հետամուտ լինելու համար

Թեկնածուին ներկայացվող պահանջներն են`

Մասնագիտական որակավորումներ

  • իրավաբանական բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի աստիճան),
  • իրավաբանության ոլորտում և ընտրական գործընթացներում փորձի առկայությունը կդիտվի որպես առավելություն,
  • հայերենի գերազանց իմացություն,
  • համակարգչային գիտելիքներ:

Լրացուցիչ որակավորումներ

  • Ուշադրություն մանրամասների նկատմամբ և բարդ իրավիճակներում կողմնորոշվելու կարողություն,
  • Ստեղծագործ մտածողություն և նախաձեռնողականություն,
  • Թիմային և անկախ աշխատելու կարողություն:

Ինչպես դիմել

Եթե դուք համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը և հետաքրքրության նամակը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով [email protected] հասցեին մինչև ս.թ. նոյեմբերի 10-ը, ժամը 23:00-ն՝ առարկայի մեջ նշելով «իրավաբան» բառը:

Նախաձեռնության մասին

«Ականատես» դիտորդական նախաձեռնությունը հիմնադրվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ-ի և «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության կողմից։ «Ականատես» դիտորդական նախաձեռնության գործընկերն է Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը:

Մարդկային ռեսուրսների հավաքագրումը իրականացնելիս մենք առաջնորդվում ենք «հավասար աշխատանքային հնարավորություններ» սկզբունքով` բացառելով ռասայական, գենդերային, կրոնական, ազգային կամ էթնիկական, տարիքային կամ սահմանափակ աշխատունակության պատճառով որևէ խտրականության դրսևորումները՝ հիմք ընդունելով բաց և ազատ մրցակցությունը՝ անաչառ և զուրկ որևէ տեսակի առանձնահատուկ վերաբերմունքից: