ՏԶԿ/ԹԻ-Հայաստան ՀԿ-ն ս.թ. հուլիսի 21-ին «Գոլդեն Թյուլիփ Հոթել Երևան» հյուրանոցում հասարակական այլ կազմակերպությունների մասնակցությամբ անց է կացրել կլոր սեղան «Հակակոռուպցիոն քաղաքականությունը Հայաստանում» թեմայով: Քննարկվել են ՀԿ-ների` կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված հետագա պլանները, մոտեցումները և համագործակցության հնարավորությունները:

Միջոցառումն կազմակերպվել է ԱՄՆ ՄԶԳ Քաունթերփարթ Ինթրնեշնլի «Շահերի պաշտպանության աջակցության ծրագրի» կողմից տրամադրված` «Առավել արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականության խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: