Ս.թ. հոկտեմբերի 4-9-ը ԹԻՀԿ ընտրական թիմը այցելել է Բոսնիա և Հերցեգովինա, որտեղ հոկտեմբերի 7-ին տեղի են ունեցել ընդհանուր ընտրություններ։ ԹԻՀԿ ընտրական թիմը հանդիպումներ է ունեցել ընտրական ծրագրեր իրականացնող միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների հետ, իսկ ընտրությունների օրը ուսումնասիրել է տեղական դիտորդական առաքելության փորձը՝ մասնավորապես համակարգման կենտորնի աշխատանքները։ Այցը կազմակերպել և ֆինանսավորել էր Ժողովրդավարության ազգային ինստիտուտը։