Հայաստանի ներկա և նախկին շատ պաշտոնյաներ ահռելի գույք են ձեռք բերել և հսկայական սեփականության տեր դարձել ոչ միայն մեր երկրում, այլև հանրապետությունից դուրս՝ այն երկրներում, որտեղ ապրելն ու գործարարությամբ զբաղվելը նրանց համար շատ ավելի հաճելի և օգտակար է թվացել:

Factor TV-ի հետ զրույցում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանն անդրադարձել է նախկին ու ներկա պաշտոնյաների ապօրինի` պաշտոնի չարաշահման և հանրային միջոցների հաշվին ձեռք բերված գումարների ու գույքի հայտնաբերման և թալանվածը ոչ միայն քրեական, այլև քաղաքացիա-իրավական ճանապարհով վերադարձնելու մեխանիզմներին:

Միջազգային իրավական ակտերով սահմանված ու պրակտիկայով փորձարկված այդ մեխանիզմները կիրառվում են արտասահմանյան գործընկերների հետ համագործակցությամբ:

Տես Factor TV-ի նյութը