Հանրապետական միջազգային ինստիտուտի Սոցիոլոգիական հետազոտությունների վերլուծությունների կենտրոնի կողմից Հայաստանում անցկացված հարցման արդյունքները վկայում են երկրի ապագայի և վարչապետ Փաշինյանի կառավարության նկատմամբ համատարած լավատեսության մասին:

Սոցիոլոգիական հարցումը փաստում է նաև, որ կառավարության ձեռնարկած հակակոռուպցիոն քայլերը հանրության հավանությանն են արժանացել: Հարցման մասնակիցների 81 տոկոսը հավատում է, որ կոռուպցիայի հիմնահարցը բարելավվել է, 15 տոկոսը կարծում է, որ կոռուպցիան մնացել է նույն մակարդակի վրա, և միայն 2 տոկոսն է այն կարծիքին, որ այս ուղղությամբ իրավիճակն ավելի է վատթարացել:

Տես հարցումը և մամուլի հաղորդագրությունը