Ս.թ. հուլիսի 17-19-ին Թբիլիսիում ընթացել է Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) 5-րդ համաշխարհային գագաթաժողովը: Այն նվիրված էր համալիր մոտեցում պահանջող երեք հիմնախնդիրների` կոռուպցիայի դեմ պայքարին, որոշումների կայացմանը քաղաքացիների ներգրավվածության ապահովմանը, և հանրային ծառայությունների առավել արդյունավետ մատուցմանը, որ ծառացած են պետությունների առջև։ Գագաթաժողովին ներկա էին ԲԿԳ 96 երկրների մասնակիցներ` խթանելու իրենց նվաճումները և քննարկելու ԲԿԳ սկզբունքների հաստատման մարտահրավերները:

Թրանսփարենսի Ինթերնեշնլն այնտեղ էր իր պատվիրակությամբ` բաղկացած 15 երկրների ներկայացուցչություններից, այդ թվում` ԹԻ Հայաստանից, որ ներկայանում էր ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը: Նրանք մի պարզ նպատակ էին հետապնդում` կառավարություններին հաշվետու պահել իրենց ստանձնած հակակոռուպցիոն պարտավորություններում:

Տես նաև ԲԿԳ համաշխարհային գագաթաժողովը