Պաշտոնը` Ծրագրի համակարգող
Աշխատաժամանակ՝ շաբաթական 20 ժամ, ճկուն
Աշխատանքի սկիզբը` նոյեմբերի 1, 2018
Վայրը` Երևան
Անմիջական ղեկավար՝ գործադիր տնօրեն

Աշխատանքի նկարագրություն

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) փնտրում է հանքարդյունաբերության ոլորտում և ծրագրերի կառավարման փորձառություն ունեցող անհատի, ով կմիանա ԹԻՀԿ թիմին և պատրաստակամություն կցուցաբերի աջակցելու նոր Հայաստանում հանքարդյունաբերության գործընթացների թափանցիկ և հաշվետու կառավարմանը՝ համակարգելով կազմակերպության գործունեությունը այս ոլորտում։

Նախընտրելի թեկնածուն պետք է տիրապետի հանքարդյունաբերության ոլորտի օրենսդրական դաշտին և իրավակիրառ պրակտիկային, հետաքրքրված լինի միջազգային փորձով, օժտված լինի կազմակերպչական և թիմի առաջնորդման հմտություններով, ունենա վերլուծական և գրավոր ներկայացման գերազանց կարողություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ձիրք՝ ներկայացնելու կազմակեպությունը շահագրգիռ կողմերի հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև բանակցելու բարդ և կոնֆլիկտային իրավիճակներում։

Ծրագրի համակարգողի աշխատանքի նպատակներն ու պահանջներն են՝

  • Ծրագրի ղեկավարման/համակարգման հմտություններ, որոնք անհրաժեշտ են ծրագր(եր)ի ղեկավարման/համակարգման համար՝ ապահովելու առաջադրված խնդիրների և գործողությունների իրականացումը, գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ աշխատանքը, ծրագրի ընթացքի և արդյունքների վերլուծությունը, ծրագրի փաստաթղթերի ամբողջականությունը և հաշվետվությունների ներկայացումը՝ սահմանված ժամկետներում․
  • Թիմի ղեկավարման հմտություններ, որոնք անհրաժեշտ են աշխատակազմի և/կամ գործընկերների ներգրավման, առաջնորդման և համագործակցության, խնդիրների առաջադրման ու գործողությունների վերահսկման համար․
  • Փորձագիտական գիտելիքներ հանքարդյունաբերության ոլորտում, որոնք անհրաժեշտ են թիմի մասնագիտական ուղղորդման և աջակցության, հանքարդյունաբերության քաղաքականության վերլուծությունների իրականացման և առաջարկությունների մշակման, շահագրգիռ կողմերի հետ փոխհարաբերություններում դրանց ներկայացման համար․
  • Պրոդուկտներ մշակելու հմտություններ, որոնք անհրաժեշտ են ծրագրի ընթացիկ և վերջնական արդյունքների ամփոփման, վերլուծական նյութերի ու զեկույցների կազմման և առաջարկությունների մշակման համար․
  • Հաղորդակցման և բանակցային հմտություններ, որոնք անհրաժեշտ են շահագրգիռ կողմերի հետ արդյունավետ հաղորդակցության ապահովման, բանակցային գործընթացներում մասնակցության, ինչպես նաև ԶԼՄ-ների միջոցով կազմակերպության գործունեությունը ներկայացնելու ու հաղորդագրություններ տարածելու համար։

Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝

Մասնագիտական կոմպետենցիաներ

  • բարձրագույն կրթություն կամ վերապատրաստում բնական ռեսուրսների քաղաքականության, երկրաբանության, տնտեսագիտության, իրավաբանության կամ առնչվող այլ ոլորտներում
  • առնվազն 3 տարվա ծրագրի համակարգման փորձ
  • գիտելիքներ հանքարդյունաբերության և դրան առնչվող գործընթացների, միջազգային ստանդարտների վերաբերյալ
  • զեկույցների և առաջարկությունների մշակման և վերլուծական հմտություններ
  • ծրագրային առաջարկներ և հաշվետվություններ գրելու կարողություններ
  • հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
  • համակարգչային բազային գիտելիքներ (MS Office, Internet)
  • բանավոր և գրավոր հաղորդակցման և բանակցային հմտություններ

Լրացուցիչ կոմպետենցիաներ

  • Վերլուծական մտածողություն
  • Նախաձեռնողականություն
  • Խնդիրներ լուծելու կարողություն
  • Թիմային և անկախ աշխատելու կարողություն
  • Շարունակական զարգացում ՝ կատարելության ձգտումով
  • Տարաբնույթ առաջադրանքներ կատարելու և սթրեսային իրավիճակներում գործելու ունակություն
  • Նվիրվածություն կազմակերպության արժեքներին

Ինչպես դիմել

Եթե դուք համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը, հետաքրքրության նամակը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով, ինչպես նաև վերլուծության որևէ նմուշ/հղում [email protected] հասցեին մինչև ս.թ. հոկտեմբերի 11-ը՝ ներառյալ՝ էլեկտրոնային նամակի թեմայի մեջ նշելով՝ Ծրագրի համակարգող:

Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն մասնակցելու հարցազրույցի:

Կազմակերպության մասին

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000թ.՝ ներկայացնելով Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային հակակոռուպցիոն շարժումը Հայաստանում: Կազմակերպության հիմնական արժեքներն են թափանցիկությունը, հաշվետվողականությունը, օրինավորությունը, համարձակությունը, արդարությունը և ժողովրդավարությունը:

Կազմակերպության առաքելությունն է կոռուպցիան նվազեցնելու ու ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում: