«Հրապարակի» հետ զրույցում ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, հետևելով Երևանի ավագանու ընտրություններին, եկել է այն եզրակացության, որ 1990-91թթ. հետո նման նորմալ ընտրություններ տեղի չեն ունեցել։ «Կային, իհարկե, մանր-մունր խախտումներ, բայց դրանք չէին կրում համակարգային բնույթ և զանգվածային չէին։ Նաև՝ ուղղորդված չէին: Ամենակարևոր խնդիրն այն է, որ չչարաշահվի վարչական ռեսուրսը, չլինեն կեղծիքներ»,- նշել է Հոկտանյանը, հավելելով, որ վճռականը լինելու են ԱԺ ընտրությունները:

«Ես չեմ հավատում, որ կլինի 60-70 տոկոս մասնակցություն, բայց 45-50 տոկոսը նորմալ է։ Եթե չլինի 45-50 տոկոս մասնակցություն, ապա նշանակում է, որ այլ գործոններ են ազդել»,- ասել է նա։

Տես «Հրապարակի» նյութը