Ս.թ. սեպտեմբերի 10-ին ԹԻՀԿ իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը անցկացրել է «Աշխատանքային իրավունքները և իրավախախտումները» թեմայով քննարկում, որը կազմակերպվել էր «Կանանց իրավունքների տուն» ՀԿ-ի կողմից։ Քննարկումը կրում էր ոչ միայն ճանաչողական բնույթ, այլև վեր են հանվել աշխատանքի իրավունքի իրացման և պաշտպանության մի շարք իրավակիրառ խնդիրներ։

«Կանանց իրավունքների տուն» ՀԿ նպատակն է հասնել մարդու իրավունքների իրացմանը, տարածել իրավական գիտելիքներ Հայաստանի ողջ տարածքում, պաշտպանել մարդու իրավունքները, աջակցել քաղաքացիական հասարակութան և ժողովրդավարական համակարգի զարգացմանը, նպաստել համայնքային զարգացմանը։