ԹԻՀԿ-ը հրապարակել է Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի աջակցությամբ իրականացվող ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի ծրագրի միջանկյալ արդյունքները` Հանրային ֆինանսների տեղեկագրի թողարկում 2-ը:

Հանրային ֆինանսների տեղեկագրի 2-րդ թողարկման մեջ ներկայացված են 2018թ. երկրորդ եռամսյակի ընթացքում «Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների վերանայված ռազմավարության 2016-2020 թթ. իրականացվելիք գործողությունների ծրագրի մի շարք միջոցառումների, ինչպես նաև ԵՄ-Հայաստան ֆինանսական համաձայնագրով 2017-2018 թթ. համար նախատեսված ԵՄ-ի կողմից ՀՀ-ին ֆինանսական օգնության տրամադրման նախապայմաններ հանդիսացող հանրային ֆինանսների համակարգի գործունեության կատարողականի ցուցանիշների մոնիտորինգ» ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումների և ստացված ցուցանիշների, ինչպես նաև առողջապահության և սոցիալական պաշտպանության բնագավառների 2013-2017թթ. պետական բյուջեների ոչ ֆինանսական ցուցանիշների դինամիկայի մոնիտորինգի արդյունքները:

Տես Հանրային ֆինանսների տեղեկագիր. թողարկում 2-ը:
Տես նաև ս.թ. հուլիսի 27-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսը և Հանրային ֆինանսների տեղեկագիր. թողարկում 1