Գլխավոր էջ Նորություններ Ծրագրի օգնականի աշխատանք ԹԻՀԿ-ում
Նորություններ
2018 Օգս
1

Ծրագրի օգնականի աշխատանք ԹԻՀԿ-ում

Պաշտոնը` Ծրագրի օգնական
Աշխատաժամանակ`  40 ժամ

Տևողությունը`   2018 թ. օգոստոս - 2018թ․ դեկտեմբեր
Աշխատանքի սկիզբը`  2018 թ. օգոստոս 20

Վայրը` Սարյան 12, Երևան, Հայաստան

Աշխատանքի նկարագրություն

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) փնտրում է ընտրական գործընթացներով հետաքրքրված և ծրագրերի կառավարման մեջ հմտանալու ցանկություն ունեցող անհատի, ով կմիանա ԹԻՀԿ թիմին և պատրաստակամություն կցուցաբերի աջակցելու նոր Հայաստանում արդար ու թափանցիկ ընտրությունների կայացմանը/անցկացմանը՝ աջակցելով ԹԻՀԿ ընտրական ծրագրերի և ներգրավված թիմի աշխատանքներին։

Նախընտրելի թեկնածուն պետք է ունենա բազային գիտելիքներ  ընտրական գործընթացների վերաբերյալ, օժտված լինի կազմակերպչական և թիմային աշխատանքի  գերազանց հմտություններով, ունենա գրավոր և բանավոր հաղորդկացման գերազանց կարողություններ`  ընտրական ծրագրերի համապատասխան շահագրգիռ կողմերի հետ արդյունավետ փոխհարաբերություններ ստեղծելու և ամրապնդելու: 

Ծրագրի օգնականի աշխատանքի նպատակներն ու պահանջներն են՝

  • Հաղորդկացման և ներկայացման հմտություններ,  որոնք անհրաժեշտ են դիտորդների հավաքագրման գործընթացին աջակցելու և դիտորդների և ընտրական գործընթացներին առնչվող այլ շահագրգիռ կողմերի հետ արդյունավետ կապ պահպանելու համար,
  • Պլանավորման/կազմակերպչական հմտություններ, որոնք անհրաժեշտ են դիտորդների համար դասընթացների, ինչպես նաև հանդիպումների և միջոցառումների կազմակերպման համար,
  • Թիմային աշխատանքի հմտություններ, որոնք անհրաժեշտ են ընտրությունների դիտորդության ողջ ընթացքում կազմակերպչական և բովանդակային աշխատանքներին արդյունավետ աջակցելու համար վարչական և ընտրական ծրագրերում ներգրավված թիմի հետ համագործակցությամբ 
  • Գրավոր հաղորդկացման և ՏՏ հմտություններ, որոնք անհրաժեշտ են ընտրական ծրագրերի նամակագրության  և այլ փաստաթղթերի, այդ թվում` օնլայն եղանակով հարցաթերթիկներ, հարցումներ ստեղծելու համար։

Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝

Մասնագիտական կոմպետենցիաներ

  • բարձրագույն կրթություն
  • առնվազն 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
  • հաղորդակցման գրավոր և բանավոր հմտություններ
  • պլանավորման/կազմակերպչական հմտություններ
  • ՏՏ հմտություններ, այդ թվում` Word, Excel, Power Point, Google docs-ով աշխատելու հմտություններ
  • հայերեն գերազանց և անգլերեն լեզվի լավ իմացություն
  • ընտրական գործընթացների իմացությունը կամ դիտորդական առաքելության մեջ մասնակցության փորձը կդիտվի որպես առավելություն

Լրացուցիչ կոմպետենցիաներ

  • Ուշադրություն մանրամասների նկատմամբ
  • Ստեղծագործ մտածողություն և նախաձեռնողականություն
  • Թիմային և անկախ աշխատելու կարողություն
  • Պատասխանատվության բարձր զգացում և նվիրվածություն
  • Տարաբնույթ առաջադրանքներ կատարելու և սթրեսային իրավիճակներում գործելու ունակություն

Ինչպես դիմել

Եթե դուք համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը, հետաքրքրության նամակը՝ հայերենով կամ անգլերենով [email protected] հասցեին մինչև ս.թ. օգոստոսի 8-ը ներառյալ՝ էլեկտրոնային նամակի թեմայի մեջ նշելով՝ Ծրագրի օգնական:

Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն մասնակցելու հարցազրույցի:

Կազմակերպության մասին

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000թ.՝ ներկայացնելով Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային հակակոռուպցիոն շարժումը Հայաստանում: Կազմակերպության հիմնական արժեքներն են թափանցիկությունը, հաշվետվողականությունը, օրինավորությունը, համարձակությունը, արդարությունը և ժողովրդավարությունը:

Կազմակերպության առաքելությունն է կոռուպցիան նվազեցնելու ու ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում:  Կոռուպցիայի դեմ պայքարում շոշափելի արդյունք­ների հասնելու համար մենք սահմանել ենք երկարարատև տեսլականն՝ «Ձևավորել պայքարող քաղա­քացի հանուն կոռուպցիայից զերծ Հայաս­տա­նի», որն ընկած է կազմակեր­պու­թյան 2016-20թթ ռազմավարու­թյան հիմքում: