Ս.թ. ապրիլի 5-ին Մեդիա կենտրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի ընթացքում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը և ծրագրի փորձագետ Հովհաննես Գալստյանը ներկայացրել են Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի աջակցությամբ իրականացվող ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները: Ծրագրի նպատակն է նպաստել արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականության ձևավորմանն ու իրականացմանը Հայաստանում` խթանելով հանրային ֆինանսների կառավարման թափանցիկ ու հաշվետու համակարգի կայացումը:

Կարևորելով ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի անցկացումը, Վարուժան Հոկտանյանը ներկայացրել է ԹԻՀԿ ծրագիրը, նշելով, որ դրա գաղափարը ծնվել է վաղուց, երբ ԹԻՀԿ-ը մոնիտորինգի էր ենթարկում հանրային գնումները (2006-2017թ.թ.), որը հանրային ֆինանսների ընդամենը մի բաղադրիչն է:

Հանրային ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների միջոցառումները մոնիտորինգի ենթարկելու հաջորդ կարևոր պատճառը Հայաստանի` հակակոռուպցիոն, հանրային կառավարման և հանրային ֆինանսների ոլորտներում այդ բարեփոխումներին առնչվող ԵՄ-ի նախապայմաններն են, որոնք սահմանված են «Բազմաոլորտային բյուջետային աջակցություն Հայաստանի կառավարությանը» ԵՄ ծրագրով: Կարևոր է հասկանալ, թե որքանով են իրականացվում այդ նախապայմանները, որպեսզի առանց այն էլ սուղ բյուջեն չմսխվի, ավելորդ ծախսեր չլինեն, եկամուտները կառավարվվեն պատշաճ կերպով և վերահսկվեն, և քաղաքացիները իրազեկված լինեն ծրագրային բյուջետավորման և պետական բյուջեի գործընթացների վերաբերյալ: Վերահսկողությունն իրականացվում է ՀՀ Վերահսկիչ պալատի (որը ս.թ. ապրիլի 9-ից կփոխարինվի Հաշվեքննիչ պալատով) և ԱԺ բյուջետային գրասենյակի կողմից:

Հովհաննես Գալստյանը ներկայացրել է Վերահսկիչ պալատի և Հաշվեքննիչ պալատի մասին օրենքների համեմատությունը, ԱԺ բյուջետային գրասենյակի գործառույթները` դրանք համեմատելով լավագույն փորձի հետ, ինչպես նաև անդրադարձել է քաղաքացու բյուջեին` ներկայացնելով այլ երկրների փորձի լավագույն օրինակներ:

Ասուլիսը առցանց ուղիղ հեռարձակել է Մեդիա կենտրոնը: Ստորև ներկայացվում է Հովհաննես Գալստյանի պրեզենտացիան

Տես ասուլիսի լուսաբանումը հետևյալ լրատվամիջոցներում`
tert.am
1in.am
a1plus.am
aravot.am
Vesti.am
factor.am
hayastan24.com