Գաղտնիք չէ, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների կամ նրանց փոխկապակցված անձանց ընկերություններ տարիներ շարունակ անարգել մասնակցել և հաղթել են պետական գնումներում, այդ թվում՝ իրենց իսկ ղեկավարած ոլորտներում: Այդպիսով՝ նրանք պետբյուջեից ունեցել են երաշխավորված եկամուտ, ինչու չէ, նաև գերշահույթ ստանալու հնարավորություն:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը ԹԻՀԿ տեսակետն է հայտնել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողովի վերջերս կատարած ուսումնասիրության և դրանից բխող առաջարկության վերաբերյալ: Հ. Տիգրանյանը մասնավորապես իր խոսքում նշել է. «Մենք նախկինում դիմել էինք Էթիկայի հանձնաժողով, ՀՔԾ և դատախազություն՝ նախկին բնապահպանության նախարար Ա.Հարությունյանի հետ կապված։ Լինելով այդ պաշտոնին՝ նրա ընկերությունը մասնակցել էր Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանների վերամշակման աշխատանքներին և շահել էր մրցույթը: Բայց դատախազությունն ու ՀՔԾ-ն գտան, որ որևէ չարաշահման փաստ չի արձանագրվել, դա ընդամենը մեր ենթադրություններն են»: ԹԻՀԿ-ն նպատակահարմար է գտնում պետական գնումների մասնակցության առաջարկվող ոլորտային սահմանափակումը:

Ամբողջական նյութին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://factor.am/68729.html