Կրթական ծրագրերի պատասխանատու Տաթևիկ Բարսեղյանը ս․թ հուլիսի 9-ին ելույթ է ունեցել «Երիտասարդությունը հանուն ազատության և ժողովրդավարության» երիտասարդական տարածաշրջանային համաժողովին՝ խոսելով տեղական և կենտրոնական իշխանությունների վերահսկման և մոնիթորինգի գործում երիտասարդների դերի մասին: Մասնավորապես իր ելույթում նա շեշտել է, որ երիտասարդները քաղաքացիական հասարակության շարժիչ ուժն են, ուստի չպետք է բավարարվեն հեղափոխության ընթացքում իրենց ունեցած դերակատարմամբ, այլ որպես իրավագիտակից քաղաքացիներ՝ պետք է մշտապես դիտարկեն, վերահսկեն նոր իշխանությունների գործունեությունը՝ նպաստելով թափանցիկ և հաշվետու կառավարմանը:

ԹԻՀԿ-ն մշտապես համագործակցում է երիտասարդների հետ՝ նրանց ներգրավելով թե՛ հակակոռուպցիոն դասընթացներում, թե՛ ոլորտային մասնակցային մոնիտորինգի գործողություններում և թե՛ ընտրական գործընթացների դիտորդական առաքելություններում։