Ս,թ, հուլիսի 10-ին ՀՀ արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետ Անահիտ Անտոնյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում «Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի վերաբերյալ: Հանդիպմանը ներկա էին ՀԿ շուրջ երկու տասնյակ ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԹԻՀԿ իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը, ով ներկայացրել է ԹԻՀԿ առաջարկները նախագծի վերաբերյալ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև հանրային քննարկումների տևողությանը, դրանց վերաբերյալ կածիքներ, առաջարկություններ ներկայացնելու ընթացակարգերին, ինչպես նաև մի շարք այլ իրավակարգավորումների առնչվող հարցերի:

Տես ՀՀ արդարադատության նախարարության կայք էջը