2018թ. մայիսին «Հզորացման գործընկերներ» շրջանակներում սկսվեց 10 նոր ծրագրերի իրականացումը, որոնք աջակցելու են քաղաքացիական հասարակության կողմից պետական միջոցների բաշխման և հանրային ծառայությունների մատուցման արդյունավետության մոնիտորինգ

Չեխիայում տեղակայված «Հանրային քաղաքականության ասոցիացիա հանուն բաց հասարակության» (PASOS) հետազոտական կազմակերպությունների (think tank) ցանցը և Արևելյան գործընկերության երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա և Ուկրաինա) հինգ առաջատար հասարակական կազմակերպությունները համատեղ իրականացնում են Եվրոպական Միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող «Հզորացման գործընկերներ» ծրագիրը: Ծրագրի նպատակն է հասնել էական առաջընթացի հանրային քաղաքականության իրականացման մեջ քաղաքացիական ներգրավվածության, բյուջեների և հանրային ծառայությունների մոնիտորինգի, ազդեցույան գնհատման և համագործակցված ջատագովության հարցերում

«Հզորացման գործընկերներ» ծրագիրը ներգրավում է, ֆինանսապես աջակցում է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Մոլդովայի և Ուկրաինայի ջատագովությամբ զբաղվող 16 քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ) և նրանց 20 առաջատար անդամներին, և զարգացնում է նրանց կարողությունները` 1) տեղերում իրականացնելու համար ծրագրեր, որոնց միջոցով հնարավոր կլինի ուսումնասիրելու, մոնիտորինգի ենթարկելու և գնահատելու ազգային և տեղական բյուջեների մշակումը, հանրային միջոցների օգտագործման, հանրային ծառայությունների մատուցման և հանրային գնումների թափանցիկությունը, և 2) հասնելու համար քաղաքացիների ներգրավվածության միջոցով առավելագույն ազդեցության հանրային քաղաքականության մշակման, լավ կառավարման և կոռուպցիայի դեմ պայքարում:

2016թ. «Հզորացման գործընկերներ» ծրագիրն աջակցեց 12 ծրագրերի ընդհանուր արժողությամբ 300,000 եվրո գումարով: 2018թ.-ին Արևելյան գործոընկերության վերը նշված հինգ երկրներից ներկայացվեց 37 հայտ, որոնցից ընտրվեց 10-ը` 175,000 եվրո ընդհանուր արժողությամբ ծրագրի նպատակին հասնելու համար:

Այդ 10 ծրագրերն աշխատելու են տարբեր հարցերի վրա: Դրանք են.

  • Հայաստանում – (1) բնապահպանական պետական սուբվենցիաների արդյունավետության գնահատում և (2) ՀՀ Սյունիքի մարզում բնության հատուկ հատուկ պահպանվող տարածքներ ստեղծման և գործունեության համար ԵՄ կողմից հատկացված ֆինանսական աջակցության պետության կողմից օգտագործման վերլուծությունը և գնահատումը,
  • Ադրբեջանում – (1) ենթաազգային մակարդակում Բաց կառավարության գործընկերության (ԲԿԳ) բարելավման նպատակով ՔՀԿ-երի դերի ուժեղացումը, և (2) հանրային միջոցների ծախսման մոնիտորինգ քաղաքացիական հասարակության կողմից և հանրային մասնակցության ընդլայնումը բյուջեի նախագծման գործընթացներում,
  • Բելառուս - (1) ընտրված համայնքում հանրային երկխոսության զարգացում` լուծելու համար գործազրկության խնդիրը, և (2) մոնիտորինգային ցանցի ստեղծում, որը կընդգրկի տեղերում աշխատող ՔՀԿ-երին և հետազոտական և վերլուծական գործունեություն իրականացնող ՔՀԿ-երին,
  • Մոլդովայում - (1) Քիշինևի համայնքային ճանապարհների վերանորոգման և պահպանման համար հատկացվող հանրային միջոցների օգտագործման մոնիտորինգ, և (2) կայուն տեղական զարգացում և արդյունավետ համայնքապետարաններ` թափանցիկ հանրային գնումների և հանրային միջոցների արդյունավետ օգտագործման միջոցով,
  • Ուկրաինայում - (1) խոշորացված 7 տարածքային համայնքների տեղական բյուջեների թափանցիկության բարելավում, և (2) Պոլտավա քաղաքի խորհրդի կողմից քաղաքի բյուջեի օգտագործման մոնիտորինգ` պարզելու համար չօգտագործված բյուջեի չափը և թերի ֆինանսավորվող ոլորտները:

Հայաստանում «Հզորացման գործընկերներ» ծրագրի տեղական համակարգողն է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը: Հայաստանյան ենթադրամաշնորհառուներ և նրանց ծրագրերն են.

Կազմակերպություն - «Խազեր» բնապահպանական-մշակութային հ/կ

Ծրագրի անվանումը – Պետական բնապահպանական սուբվենցիաների արդյունավետության գնահատում

Կիրառելով մասնակցային մոնիտորինգի մեթոդաբանությունը և վերլուծելով ներկա օրենսդրությունը` ծրագիրը, հիմնվելով 2014-2017թթ. պրակտիկայի վրա, կգնահատի բնապահպանական սուբվենցիաների պլանավորման արդյունավետությունը, սուբվենցիաներ տրամադրելու հայտերի մշակման մեխանիզմի արդյունավետությունը և բնապահպանական միջոցառումների իրականացման արդյունավետությունը: Հիմնվելով այդ գնահատման արդյունաների վրա, ծրագիրը վեր կհանի այդ ոլորտում առկա թերությունները և հիմնախնդիրները, կառաջարկի դրանց լուծման ուղիները և կջատագովի այդ առաջարկությունների ընդունումը:

Ծրագրի իրականացման ժամկետն է 15 մայիսի – 31 հոկտեմբերի, 2018:

Կազմակերպություն - «Բնապահպանական իրավունք» հ/կ

Ծրագրի անվանումը – Եվրամիության ֆինանսավորմամբ ծրագրերի արդյունավետության գնահատում

Ծրագիրը կգնահատի և վեր կհանի Սյունիքի մարզի բնության հատուկ պահպանվող տարածքներին (ԲՀՊՏ) Եվրոպական Միության կողմից ստացված միջոցների բաշխման ժամանակ ի հայտ եկած կոռուպցիոն ռիսկերը: Դա կիրականացվի ԲՀՊՏ-երի ստեղծման և գործունեության համար ԵՄ-ից ստացված միջոցների ծախսման արդյունավետության գնահատման, ներառյալ մարզի ԲՀՊՏ-երի տարածքներում ապօրինի հանքարդյունաբերության արդյունքում բնապահպանական չափանիշների խախտման մոնիտորինգի և գնահատման միջոցով:Ծրագրի իրականացման ժամկետն է 15 մայիսի – 31 հոկտեմբերի, 2018:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Վարուժան Հոկտանյանին` [email protected] էլեկտրոնային հասցեով կամ 093 53 99 37 հեռախոսահամարով:

Սույն փաստաթուղթը ստեղծվել է Եվրոպական Միության աջակցությամբ` «Հզորացման գործընկերներ» (ՀԳ) ծրագրի շրջանակներում Փաստաթղթի բովանդակության միակ պատասխանատուները ՀԳ ծրագրի գործընկերներն են և այն որևէ ձևով չի արտահայտում Եվրապական Միության հայացքները: