ՀՀ Ֆինանսների նախարարության խնդրանքով Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը «Գնումների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ 20 կետից բաղկացած իր դիտողություններն ու առաջարկություններն է ներկայացրել ՀՀ կառավարության քննարկմանը: «Գնումների մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության կողմից 23/04/09թ. հաստատված «Գնումների համակարգի բարեփոխումների» ռազմավարության, ԵՄ փորձագետների կողմից պատրաստված «ՀՀ գնումների համակարգի գնահատման հաշվետվության» և ՀԲ-ի կողմից կազմված «Երկրի գնումների համակարգի գնահատման հաշվետվության» հիման վրա:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության առաջարկությունները և դիտողությունները «Գնումների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ