Ս.թ. հունիսի 28-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի երկրորդ նիստը, որին մասնակցել են նաև ԹԻՀԿ ներկայացուցիչները: Նիստի ընթացքում ամրագրվել են փակ ցուցակով հարյուր տոկոս համամասնական ընտրակարգը և կուսակցությունների ու դաշինքների համար խորհրդարան անցնելու անցողիկ շեմի իջեցումը:

Խորհրդարան անցնելու շեմը կուսակցությունների և դաշինքների համար իջեցվելու է 1 տոկոսով` այսինքն՝ 4 տոկոս կուսակցությունների համար և 6 տոկոս դաշինքների համար` գործող Ընտրական օրենսգրքում կուսակցությունների համար 5 և կուսակցությունների դաշինքների համար՝ 7 տոկոսի փոխարեն:

Հանձնաժողովի նիստից հետո ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և Իրազեկ քաղաքացիների միավորման ղեկավար Դանիել Իոաննիսյանը անց են կացրել լրագրողների հետ հանդիպում:

Բացի ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովից, գոյություն ունի նաև խորհրդարանական աշխատանքային խումբ, որում ընդգրկված են ներկայացուցիչներ բոլոր չորս խմբակցություններից: Հետագայում երկու հանձնաժողովները մեկտեղելու են իրենց աշխատանքը։