Ս.թ. հուլիսի 25-ին ՏԶԿ/ԹԻ-Հայաստան ՀԿ գրասենյակում կայացել է կազմակերպության ընդհանուր ժողովը:

Ժողովի օրակարգում ընդգրկվել էին հետևյալ հարցերը. կազմակերպության տարեկան հաշվետվության ընդունում, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» շարժմանը վերահավատարմագրման գործընթաց, կազմակերպության «Վարվեցողության կանոնների» փոփոխությունների հաստատում, նոր անդամների ընդունում և կազմակերպության խորհրդի, վերստուգիչ հանձնաժողովի ու նախագահի ընտրություններ: