«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կոռուպցիայի դեմ պայքարի այս վճռական փուլի վերաբերյալ իրենց գնահատականներն ու դիտարկումներն են ներկայացրել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:

«Կոռուպցիայի դեմ պայքարում այս իշխանության մոտ, ի տարբերություն նախորդ իշխանության, ակնհայտ երևում է քաղաքական կամքը, վերջին իրադարձություններից երևում է նաև, որ գործողություններ են իրականացվում, այսինքն՝ գործնական քայլեր են արվում»,- նկատել է Վարուժան Հոկտանյանը: Նա մատնանշեց 2 այլ խնդիր.

  • «Առայժմ չէի ասի, թե դե յուրե իշխանությունն ամբողջությամբ գտնվում է նոր իշխանության ձեռքում: Քաղաքական կամքի ամենալուրջ և հզոր դրսևորումը կլինի ազատ արդար թափանցիկ ընտրությունների անցկացումը: Երբ ՀՀՇ-ն հեղափոխություն արեց, 2-3 տարի հետո տեսանք այլասերում: Կոռուպցիան փչացնում է իշխանությունը, և բացարձակ իշխանությունը բացարձակ է փչացնում… Եթե «նաստրոյը» պահպանեն, այս իշխանությունը կհաղթի: Եվ երբ բոլոր լծակները անցնեն նոր իշխանության ձեռքը, և կոռուպցիայի դեմ պայքարն այս նույն վճռականությամբ շարունակվի և չլինեն կոմպրոմիսներ, իսկապես կլինի նոր Հայաստանի՝ Հայաստանի 4-րդ Հանրապետության ստեղծումը:
  • Վրաստանում այն գումարները, որոնք խլվցին կոռուպցիոներներից, ուղղվեցին կուսակցության հզորացման, արձակուրդների վրա… Տնտեսական բարեփոխումներն են առաջնային, և միայն այդպիսի բարեփոխումները կբերեն ժողովրդի բարեկեցության աճին, այդ ժամանակ հենց ժողովուրդը կարող է թելադրել, թե ինչ պետք է անել կոռուպցիայի դեմ պայքարում: Կստեղծվի միջին խավ և կթելադրի քաղաքականություն: Պահանջվում են նաև օրենսդիր փոփոխություններ»,- նշել էՀոկտանյանը:

Տես «Առաջին լրատվական»-ի կայքը