Հայաստանում պետք է փաստերի վրա հիմնված ձերբակալվեն կոռուպցիոն գործընթացներում ներգրավված բարձրաստիճան պաշտանյաներ, բայց չպետք է խտրական մոտեցում կիրառվի, որպեսզի դա քաղաքական հետապնդում չդիտարկվի: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է արել ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը: Այդ ձերբակալությունները պետք է ուղեկցվեն արդյունավետ կանխարգելիչ ու տնտեսական այնպիսի քայլերով, որոնք կբարձրացնեն ժողովրդի բարեկեցությունը:

«Ո՞րն է կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական նպատակը. որ մարդիկ ավելի շատ եկամուտ ունենան, ավելի լավ ապրեն: Բայց եթե դու պայքարում ես կոռուպցիայի դեմ, և շարքային քաղաքացին դրանից ոչինչ չի ստանում, այդ դեպքում ինչո՞ւ ես պայքարում: Եթե դրա արդյունքում աշխատատեղեր չեն բացվում, սուպերմարկետները հանում ես ստվերից, բայց քաղաքացին դարձյալ աշխատանք չի գտնում կամ ստանում է ոչ թե աշխատավարձ, այլ աղքատավարձ և չի կարողանում օգտվել արդեն ստվերից դուրս աշխատող սուպերմարկետից, այդ քաղաքացին դժվար թե ասի, որ լավ բան եղավ: Ի վերջո պետք է հստակ սահմանվի, որ կոռուպցիայի դեմ պայքարի նպատակը պետք է լինի քաղաքացու բարեկեցության աճը: Այսինքն՝ մոտեցումը պետք է լինի համակարգային, ինչը ես դեռ չեմ տեսնում»,- ասել է Հոկտանյանը:

Տես հարցազրույցը «Մեդիալաբի» կայքում