Ս.թ. հունիսի 19-ին Կորպորատիվ կառավարման կենտրոնը և Տնօրենների հայկական ինստիտուտը՝ Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի հետ համագործակցությամբ անց է կացրել «Հակակոռուպցիոն համապատասխանություն. մարտահրավեր բիզնեսի համար» կլոր սեղան: Միջոցառմանը մասնակցել են պետական մարմինների, մասնավոր հատվածի, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Բանախոսներից էր ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, ով ներկայացրել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլի Օրինավորության ազգային համակարգի «Բիզնես» հենասյունը. ինչպիսի՞ն է այն Հայաստանում» ելույթը:

Կլոր սեղանին ներկայացվել է Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի հեղինակած և Կորպորատիվ կառավարման կենտրոնի կողմից թարգմանված «Հակակոռուպցիոն համապատասխանություն. անցումային շուկաներում միջին ձեռնարկությունների համար» ուղեցույցը, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում քննարկվել են կորպորատիվ կառավարմանը, կորպորատիվ էթիկային և բիզնես ասոցիացաների դերակատարմանն առնչվող հարցեր: