Ս.թ. հունիսին ջատագովության այցով ԱՄՆ-ում գտնվող հայաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները Վաշինգտոնում «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում անդրադարձել են Հայաստանում ստեղծված նոր իրավիճակում ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդմանն ուղղված օգնության առավել արդյունավետ օգտագործմանը:

Այցի շրջանակներում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները Հայաստանին աջակցություն ցուցաբերելու նոր առաջարկներ են ներկայացրել ԱՄՆ Պետքարտուղարությանը, Կոնգրեսին և միջազգային կազմակերպություններին: Այդ կապակցությամբ ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, ով հայաստանյան պատվիրակության կազմում է, նշել է, որ երկրի նոր կառավարությունն ակնհայտորեն տարբերվում է նախկինից և՛ կոռուպցիայի դեմ պայքարի հետ կապված սկզբունքների, և՛ հասարակության առջև պատասխանատվության, և՛ հասարակության ներգրավման առնչությամբ՝ որոշումների ընդունման գործընթացներում:

Տես նաև A1Plus-ի նյութը