Ներածություն

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հրավիրում է Հայաստանի Հանրապետությունում գործող ընկերությունների և/կամ անհատների՝ ներկայացնելու հայտեր Android և iOS բջջային հեռախոսների համար բառախաղի հավելվածի ստեղծման նպատակով։

Ընդհանուր տեղեկություն

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000թ. և ներկայացնում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային հակակոռուպցիոն շարժումը Հայաստանում: Կազմակերպության հիմնական արժեքներն են թափանցիկությունը, հաշվետվողականությունը, օրինավորությունը, համարձակությունը, արդարությունը և ժողովրդավարությունը:

Կազմակերպության առաքելությունն է՝ կոռուպցիան նվազեցնելու ու ժողեվրդավարությունն ամրապնդելու ճանապարհով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում: Կոռուպցիայի դեմ պայքարում շոշափելի արդյունքների հասնելու համար, մենք սահմանել ենք երկարաժամկետ տեսլական՝ «Ձևավորել պայքարող քաղաքացի հանուն կոռուպցիայից զերծ Հայսատանի», որն ընկած է կազմակերպության 2016-20թթ ռազմավարության հիմքում:

Նպատակ

Հակակոռուպցիոն խաղային հավելվածը ուսուցողական է և նախատեսված է 14 և բարձր տարիքային խմբերի համար։

Աշխատանքի տեխնիկական նկարագիրը

Հավելվածն իրենից ներկայացնելու է հայերենով բառախաղ, որն իր մեջ ներառելու է մոտավորապես 500 բառ և բաղկացած է լինելու երեք բաժնից՝ ա) միավորներ, բ) տևողություն, գ) խմբեր։

Հավելվածը պետք է պատրաստվի հետևյալ տեխնիկական չափանիշներին համապատասխան՝

  • մշակվի React Native հիմնադարանի (framework-ի) միջոցով
  • ապահովվի հավելվածի կազմված (compiled) տարբերակների աշխատանքը Android 4.1 (API 16) և բարձր, iOS 8.0 և բարձր օպերացիոն համակարգերում
  • համաչափ կիրառելի լինի տարբեր չափի (resolution), կողմնորոշման (orientation) և հարաբերակցության (aspect ratio) էկրաններով։

Տեխնիկական գնահատում

Հայտերի ընտրությունը կիրականացվի հետևյալ չափանիշների հիման վրա՝

  • խաղի մշակման կոնցեպտ (30%);
  • անհատի/ընկերության պորտֆոլիո (30%)
  • ծառայության արժեք՝ ԱԱՀ-ով և առանց ԱԱՀ-ի (40%):

Դիմելու ընթացակարգ և ժամկետներ

Հետաքրքրված անհատները և/կամ ընկերությունները կարող են դիմել՝ ուղարկելով հետևյալ փաստաթղթերը [email protected]՝ էլեկտրոնային հասցեին որպես նամակի թեմա նշելով «Հակակոռուպցիոն բառախաղի պատրաստում» մինչ սույն թվականի հունիսի 20-ը, ժամը 18:00-ը։

  1. Հայտ (ձևանմուշը՝ կից),
  2. Անհատի/ընկերությայն պորտֆոլիո՝ 1-2 նմանատիպ աշխատանքների հղում, ներառելով նմանատիպ առաջադրանքների իրականացման փորձը և կազմակերպությունների ցանկը, որոնց համար դիմորդը կատարել է նմանատիպ առաջադրանք։

Խաղի մշակման վերջնաժամկետն է 2018 թ. օգոստոսի 7-ը:

Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 010 569589, 010 569689 կամ 091569685 հեռախոսահամարներով կամ գրել վերը նշված էլեկտրոնային փոստին: