Եվրոպական միություն-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) վերաբերյալ ճանապարհային քարտեզի նախնական տարբերակը հասանելի է Բաց հասարակության hիմնադրամներ-Հայաստանի կայքում: Փաստաթուղթը հանդիսանում է ԵՄ և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրված ՀԸԳՀ միացյալ գործողությունների ծրագիր կամ ճանապարհային քարտեզ: Այն պատրաստված է ժողովրդավարական բարեփոխումների մշտադիտարկման, քննադատման և քաղաքականության զարգացման գործում տևական փորձ ունեցող քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների կողմից:

Ներկայացվող փաթեթը ընդգրկում է ՀԸԳՀ-ի հետևյալ բաժինները.
ա) դատական համակարգի անկախություն,
բ) քրեական հետապնդման և իրավապահ մարմինների անկողմնակալություն ու արդյունավետություն,
գ) արդարադատության մատչելիություն,
դ) խոշտանգման չենթարկվելու իրավունք,
ե) կյանքի իրավունք,
զ) հավաքների և միավորումների ազատություն,
է) ազատ քվեարկելու իրավունք,
ը) արդար դատաքննության իրավունք,
թ) ազատ արտահայտվելու իրավունք,
ժ) ապաստանի տրամադրման և սահմանների կառավարման հարցերի վերաբերյալ համագործակցություն,
ի) ապօրինի թմրամիջոցներ,
լ) աշխատավայրում առողջություն և անվտանգություն,
խ) կոռուպցիայի դեմ պայքար,
ծ) թափանցիկ և հաշվետու կառավարում,
կ) պետական գնումներ,
հ) վիճակագրություն,
ձ) լրատվամիջոցների ազատություն,
ղ) մարդու իրավունքներ, խտրականությունից ազատ լինելու իրավունք և հիմնարար ազատություններ,
ճ) կրթություն,
մ) հարկային ոլորտ,
յ) օդի որակ, ջրի որակ և թափոնների կառավարում:

Ներկա փաթեթը պատրաստված է բոլոր կազմակերպությունների հետ ընդգրկուն քննարկումներից հետո և հիմնված է այնպիսի քաղաքականությունների մշտադիտարկման համատեղ փորձի վրա, ինչպիսիք են Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) գործողությունների պլանը (2005-2017թթ.),
Ասոցացման համաձայնագրի ճանապարհային քարտեզը (2012-2013թթ.) և
ոլորտային խնդիրների խոր գիտելիքը ձեռք բերված՝ Հայաստանում մարդու իրավունքների և ժողովրդավարական Հաստատությունների կողմից անմիջականորեն կատարված մշտադիտարկումներից:

Փաթեթի պատրաստմանն աջակցել է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը և համահեղինակել են հետևյալ կազմակերպությունները և փորձագետները:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն ՀԿ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ
Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ
Իրական աշխարհ, իրական մարդիկ ՀԿ
Իրավունքի զարգացման կենտրոն ՀԿ
Իրավունքի պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
Կանանց ռեսուրսային կենտրոն
Հայաստանի Հելսինկյան կոմիտե
Հանրային քաղաքականության ինստիտուտ ՀԿ
Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Արտակ Քյուրումյան, Պետական ֆինանսական կառավարման փորձագետ
Դավիթ Խաչատուրյան, ի.գ.թ., փորձագետ

Տես ԵՄ-Հայաստան ՀԸԳՀ ճանապարհային քարտեզը Բաց հասարակության hիմնադրամներ-Հայաստանի կայքում