Ս.թ. մայիսի 16-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում տեղի է ունեցել Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի մամուլի ասուլիսը: Թեման` ՀՀ-ում կոռուպցիան արմատախիլ անելու` վարչապետ Փաշինյանի հայտարարությունն է, կոռուպցիայի դեմ պայքարի` վերջին տարիների փորձը. կիրականացվի՞, արդյոք, հակակոռուպցիոն արդյունավետ քաղաքականություն հետհեղափոխական Հայաստանում, հակակոռուպցիոն ինչպիսի՞ մոդել կարող է աշխատել մեզ մոտ:

ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը նշել է, որ ինչպես հեղափոխությունն էր, այնպես էլ կոռուպցիայի դեմ պայքարն է ժողովրդի պահանջը, ոչ թե անձերի փոփոխություն է տեղի ունեցել, այլ գաղափարների: Կոռուպցիայի դեմ պայքարը միջազգային առումով կարևոր է ներդրումների համար ևս, և ԱՄՆ նախագահ Թրամփի՝ Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում առաջին մաղթանքը հենց դա էր՝ իրականացնել կոռուպցիայի դեմ հաջող պայքար:

«Եթե ուզում ես համակարգային կոռուպցիան վերացվի, պետք է վերջ տրվի տնտեսական և քաղաքական սերտաճմանը, մենաշնորհացմանը, դրա համար օրենսդրական փոփոխություններ են պետք, արտահերթ ընտրություններ են պետք»,- ասել է Հոկտանյանը: Հաշվի առնելով եղած փորձը և առնետավազքի վանդույթները, նա նաև մտահոգություն է հայտնել, որ հանկարծ խոշոր տնտեսվարողները, օլիգարխները չդառնան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ:

Տես լուսաբանումը հետևյալ լրատվամիջոցներում`
news.am
lurer.com
armradio.am
aravot.am
pastinfo
azdarar
168.am