Իրավական ակտերի հրապարակման միասնական www.e-draft.am կայքը լայն հնարավորություն է ստեղծել քաղաքացիների համար ակտիվ մասնակցություն և ներգրավվածություն ունենալ օրինաստեղծ աշխատաքներին: Այդ մասին «Արմենպրես»-ը զրուցել է տարբեր ոլորտների փորձագետների, այդ թվում` Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանի հետ, ով կարևորել է այս հարթակը հանրության իրազեկման առումով, քանի որ այն քաղաղացիական հասարակության կողմից գործարկվում է արդյունավետ կերպով:

«Այս հարթակը լավագույն հնարավորություններից մեկն է տարբեր ոլորտների մասնագետների համար իրենց կարծիքը ներկայացնելու և տեսնելու դրա վերաբերյալ նախագծի հեղինակի արձագանքը: Շատ գնահատելի է «e-draft»-ի կայքի ստեղծումը: Որպես հանրային քննարկման գործիք շատ արժեքավոր է և գործածելի է մարդկանց կողմից, ովքեր միշտ նախաձեռնող են եղել կարծիքներ տալու օրենսդրական փոփոխություններին»,- ընդգծել է Տիգրանյանը:

Տիգրանյանը որպես դիտարկում նշել է, որ երբեմն նախագծերի վերջնական լրամշակված տարբերակները չեն հրապարակվում կայքում: «Երբ սկզբնական նախագծերը հրապարակվում են, դրանք անցնում են լրամշակման փուլ և քննարկման արդյունքում նախագծերի վերջնական լրամշակված տարբերակները չեն հրապարակվում կայքում, որովհետև նախ իրավական հիմքը չկա և դա թողնված է նախագծի հեղինակի բարեխղճությանը: Երբեմն նախագծերի հեղինակները լրամշակված տարբերակը դնում են իրենց պաշտոնական կայքում, բայց մարդիկ, ովքեր նախնական նախագիծը տեսել են «e-draft» կայքում, լրամշակվածը չեն տեսնում»,- ասել է Տիգրանյանը:

Տես «Արմենպրես»-ի նյութը