Ա1+-ի հետ զրույցում քաղաքագետ, ԹԻՀԿ ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանն անդրադարձել է ՀՀ պետական պարտքին և կրթության ու ոստիկանության բյուջեներին: 2018թ. վերջին Հայաստանի պետական պարտքը հնարավոր է հատի 7 միլիարդ դոլարի սահմանագիծը։ Ըստ Արմեն Գրիգորյանի` կրթության բյուջեն ավելի քիչ է, քան պետական պարտքի սպասարկման բյուջեն: Խնդիրները լուծելու տարբերակներից է իսկապես «գոտիները ձգելը», բայց գոտիները ձգել ոչ թե կրթության, այլ ոստիկանության հաշվին: Ի դեպ, ՀՀ ոստիկանության բյուջեն տարեց տարի ավելանում է. 2008 թ. ոստիկանության բյուջեն 31մլդ դրամ էր, 2016 թ. հասել էր 64 մլդ-ի։ «Գոտիները ձգելու» լավագույն տարբերակը հենց այստեղ է»։

Տես Ա1+-ի նյութը: