«Ազատությունը» անդրադարձել է ՀՀԿ՝ ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, այդ թվում` ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանի հետ հանդիպմանը: Մոտ երեք ժամ տևած հանդիպման ընթացքում Սարգսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի իր քաղաքացիությունից հրաժարվելու ժամկետների, իր և կնոջ եկամուտները չհայտարարագրելու պատճառների ու նաև իր բիզնեսների հետ կապված հարցը` վստահեցնելով, որ ո՛չ բիզնես ունի, ո՛չ եկամուտ: Նա նաև պնդել է, որ Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվել է 2011 թվականին: Ա.Սարգսյանը ՀՀ նախագահի պաշտոնին համապատասխանության հետ կետ կապված բոլոր հարցադրումներին խոստացել է արձագանքել պաշտոնապես՝ հրապարակային:

Բացի նշված հարցերից, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրաձայնել են քաղբանտարկյալների, արդարադատության, հանրային վստահության հետ կապված մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցել են նաև Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ Վահան Մովսիսյանը, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Տես «Ազատության» նյութը