Ս.թ. փետրվարի 18-28-ը նախագահի թեկնածու առաջադրելու ժամկետն է: Մարտի 2-ին խորհրդարանը ընտրելու է նոր նախագահին: ՀՀԿ կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը մինի քարոզարշավ է անցկացրել, բազմաթիվ հանդիպումներ ունեցել թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում, քաղաքական ու հասարակական շրջանակների հետ ներկայացրել իր տեսակետները բազմաթիվ խնդիրների առնչությամբ: Այդ մասին «Ազատության» ուղիղ եթերում «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարում զրուցել են ԹԻՀԿ ընտրական ծրագրերի համակարգող, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը և ՀՌԱՀ անդամ, հրապարակախոս Տիգրան Հակոբյանը:

Տես տեսանյութը