«ՍիվիլՆեթի» հետ զրույցում ԹԻՀԿ հանրային քաղաքականության փորձագետ Լիանա Ղալթաղչյանը, անդրադառնալով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծին և կից փաթեթին, խնդրահարույց է համարում այն հանգամանքը, որ բացառությամբ ամուսնու, պաշտոնյայի ընտանիքի մյուս անդամները չեն հայտարարագրելու մինչև 50 մլն. դրամի գույքային շարժը: Ղալթաղչյանի կարծիքով` այդ շեմը իրավաչափ նպատակ չի հետապնդում, մանավանդ որ նախագծին կից հիմնավորում չի եղել, և այն հրատապ ռեժիմով է մտել օրակարգ:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ միայն պաշտոնատար անձն է ներկայացնում հայտարարագիր, իսկ նրա հետ փոխկապակցված անձինք չեն ներկայացնում: Եթե ընտանիքի անդամը հայտարարագիր չի ներկայացնում, ըստ Լիանա Ղալթաղչյանի` դժվար է տարբերությունը ցույց տալ` պաշտոնը ստանձնելուց ընտանիքի անդամն ինչ ուներ և տարեկան ինչ է փոխվել, ինչը կարող է չարաշահումների տեղիք տալ:

Մանրամասները` տեսանյութում