Գլխավոր էջ Նորություններ ԹԻՀԿ-ը հայտարարում է հետազոտողի թափուր աշխատատեղի մրցույթ
Նորություններ
2018 Փետ
5

ԹԻՀԿ-ը հայտարարում է հետազոտողի թափուր աշխատատեղի մրցույթ

Աշխատանքի հայտարարություն

Պաշտոնը` հետազոտող
Աշխատաժամանակ՝ լրիվ աշխատաժամանակ
Տևողությունը`  2 ամիս (երկարաձգման հնարավորությամբ)
Աշխատանքի սկիզբը`  26 փետրվարի 2018թ.
Վայրը` Երևան, Հայաստան

Աշխատանքի հակիրճ նկարագրություն

ԹԻՀԿ-ը հայտարարում է հետազոտողի թափուր աշխատատեղի մրցույթ: Հետազոտողը պատասխանատու կլինի կազմակերպության կողմից սահմանված ոլորտներում հետազոտական աշխատանքի իրականացման համար։ Հետազոտողը  ենթարկվում է ծրագրի ղեկավարին: 

Աշխատանքային գործառույթներ

  • Մշակել մեթոդաբանություն (ըստ անհրաժեշտության) և իրականացնել հետազոտություն հանրային կառավարման առանձին թեմաներով, այդ թվում՝ ՄԱԿ-ի կայուն զարգացման արդյունավետ և հաշվետու կառավարման նպատակ, հակակոռուպցիոն քաղաքականություն, հանրային գույքի օգտագործում, շահերի բախում և այլն.
  • Իրականացված հետազոտությունների շրջանակներում մշակել զեկույցներ, առաջարկություններ, քաղաքականության համառոտագրեր և պատրաստել հոդվածներ:
  • Աջակցել ծրագրի ղեկավարին մշակված առաջարկությունների ջատագովության հարցում՝ ըստ անհրաժեշտության:

Որակավորմանը և կարողություններին ներկայացվող պահանջներ՝

  • Բարձրագույն կրթություն հանրային քաղաքականության, իրավագիտության, տնտեսագիտության,  սոցիալոգիայի և այլ առնչվող ոլորտներում
  • 3 տարվա հետազոտական աշխատանքային փորձ
  • Պետական մարմինների և միջազգային կառույցների հետ աշխատելու փորձառություն (ցանկալի)
  • Հետազոտության/մոնիթորինգի մեթոդաբանության, պլանների և գործիքների մշակման փորձառություն (ցանկալի)
  • Զեկույցների և առաջարկությունների մշակման հմտություններ
  • Դետալների նկատմամբ ուշադրություն, վերլուծական հմտություններ և ստեղծագործ մտածողություն
  • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն
  • Երկրի զարգացմանը և կոռուպցիայի դեմ քաղաքացիական հասարակության պայքարին նպաստելու պատրաստակամություն

Դիմելու կարգը և վերջնաժամկետը  Համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են ներկայացնել  իրենց ամփոփ ինքնակենսագրականը, հետաքրքրության նամակը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով և հետազոտական աշխատանքի որևէ նմուշ/հղում [email protected] հասցեին մինչև ս.թ. փետրվարի 18-ը՝ ներառյալ:

Միայն փաստաթղթերի հիման վրա ընտրության առաջին փուլն անցած անձինք կհրավիրվեն մասնակցելու հարցազրույցի: Խնդրում ենք ձեռնպահ մնալ զանգերից և այցելություններից:

Կազմակերպության մասին

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000թ.՝ ներկայացնելով Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային հակակոռուպցիոն շարժումը Հայաստանում: Կազմակերպության առաքելությունն է կոռուպցիան նվազեցնելու ու ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում: