Գրենական պիտույքների և տնտեսական պարագաների ձեռք բերման բաց մրցույթի հրավեր
Մրցույթի կոդ (16-002)
- Դուք հրավիրվում եք մասնակցելու մրցույթին՝ ներկայացնելով Գնառաջարկ նախահաշվի ձևով.
- Տեխնիկական բնութագիրը և պահանջվող քանակները, ինչպես նաև, սույն գնումների առանձնահատուկ պայմանները տրված են Հավելված 4.1-ում։
- Դուք կարող եք գնառաջարկ ներկայացնել սույն հավելվածում նշված ցանկացած Լոտի համար[1] կամ ամբողջ տեսականու համար[2]՝ կախված ապրանքի կամ ծառայության տեսակից:
- Ձեր գնառաջարկը պետք է ներկայացվի առանձին փակ և կնքված ծրարով, որի վրա պետք է հստակ նշված լինի` կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսահամար(ներ)ը, էլ-փոստը, մրցույթի կոդը:
Գնառաջարկի փաթեթը պետք է ներառի հետևյալը.
- Տիտղոսաթերթ՝ Կազմակերպության վավերապայմաններով
- Գնառաջարկ, որը կներառի նաև առաքման գումարը և ժամկետները, ինչպես նաև տարեկան գնումներ կատարելու պարագայում` զեղչային համակարգի կիրառումը
- Համապատասխան տեխնիկական կամ այլ փաստաթղթեր՝ ըստ անհրաժեշտության․
- Պայմանագիր
- Մատակարարի ընտրությունը իրականացվում է՝ հիմք ընդունելով ապրանքի կամ ծառայության Տեխնիկական բնութագրում նշված չափանիշներին համապատասխանելիությունը, տրամադրվող գինը, մատակարման ժամկետները և այլն :
- Այն գնառաջարկները, որոնք Տեխնիկական բնութագրում նշված պարամետրերից ցածր պարամետրեր կառաջարկեն, կարող են մերժվել որպես տեխնիկական պայմաններին չհամապատասխանող։
- Ձեր գնառաջարկի փաթեթը պետք է առձեռն ներկայացնել հետևյալ հասցեով՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռրուպցիոն կենտրոն» ՀԿ, ՀՀ, ք. Երևան 0019, Անտառային 164/1, մինչև 2016թ. մարտի 4-ը, ժ. 18:00-ը:
- Մատակարարման և կատարման այլ պայմաններ.
- Գները սահմանելիս պետք է հաշվի առնել այն պայմանը, որ ապրանքները պետք է մատակարարվեն նշված մատակարարման վայր(եր)ը;
- Գները պետք է ներկայացվեն ՀՀ դրամով, ինչպես առանց ԱԱՀ-ի [3] ,այնպես էլ` ներառյալ ԱԱՀ-ը։ Գները պետք է լինեն ամրագրված և ենթակա չեն որևէ փոփոխման Պայմանագրի իրականացման ընթացքում;
- Ապրանքների, ծառայությունների/աշխատանքների համար վճարումները իրականացվում են ապրանքների/ծառայությունների ձեռք բերումից հետո՝ մատակարարի բանկային հաշվին փոխանցման եղանակով: Մատակարարի պահանջով կարող է կատարվել կանխավճար, բայց ոչ ավելի, քան ապրանքների/ծառայությունների ձեռք բերման գումարի 50 տոկոսը՝ համապատասխան կանխավճարային հաշվի հիման վրա;
- ԵՐԱՇԽԻՔ. Մատակարարված ապրանքը պետք է ունենա շահագործման ժամկետի երաշխիք:
[1] Յուրաքանչյուր Լոտ կգնահատվի առանձին և պայմանագիր կշնորհվեն առանձին՝ամեն Լոտի ամբողջ տեսականու համար: Տեսականուց և քանակներից պակաս գնառաջարկները կմերժվեն:
[2] Գնառաջարկը կգնահատվի, և պայմանագիրը կշնորհվի ամբողջ տեսականու համար հաղթող կազմակերպությանը:
[3] Ավելացված արժեքի հարկից ազատված լինելու դեպքում մատակարարին ներկայացվում է տեղեկանք: