«Հետքն» անդրադարձել է ԲՀՀ-Հայաստան կազմակերպության Արդարադատության խմբի հետ համատեղ անց կացված «Քաղաքացիական հասարակության նկատառումները դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ» հանրային քննարկմանը, այդ թվում` ԹԻՀԿ իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանի բանախոսությանը, ով ներկայացրել է ընտրական իրավունքի խախտումների և կոռուպցիոն հանցագործությունների քրեականացումը ՀՀ քրեական օրենսգրքի նախագծում, նախագծի հետադարձ քայլերին, դուրս մնացած դրույթներին:

Օրինակ, նախագծից դուրս է մնացել այն խրախուսող դրույթը, ըստ որի ընտրակաշառք ստացող անձինք, ովքեր երեք օրվա ընթացքում կդիմեին իրավապահներին և կաջակցեին հանցագործության բացահայտմանը, կազատվեին քրեական պատասխանատվությունից։ Նախկինում այս դրույթը ներկայացվել է որպես կանխարգելիչ: Հետևաբար ինչ է փոխվել, որ այն հանվել է, հարց է բարձրացնում Հերիքնազ Տիգրանյանը:

Տես «Հետքի» նյութը