2018 թ. հունվարից մեկնարկել է ԹԻՀԿ նոր ծրագիր, որի նպատակն է նպաստել արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականության ձևավորմանն ու իրականացմանը Հայաստանում` խթանելով հանրային ֆինանսների կառավարման թափանցիկ ու հաշվետու համակարգի կայացումը: Ծրագիրն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի աջակցությամբ:

Ծրագրի շրջանակում մոնիտորինգի կենթարկեն և կվերլուծվեն

-հանրային ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների միջոցառումները,
-այդ բարեփոխումներին առնչվող Եվրոպական միության (ԵՄ) պայմանները, որոնք սահմանված են «Բազմաոլորտային բյուջետային աջակցություն Հայաստանի կառավարությանը» ԵՄ ծրագրով և
-այդ պայմանների, հատկապես ծրագրային բյուջետավորման, պետական բյուջեի գործընթացների վերաբերյալ

  • քաղաքացիների իրազեկվածության,
  • բյուջեի գործընթացներում ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ դերի,
  • ՀՀ Հաշվեքննիչ պալատի արտաքին վերահսկողության և
  • հանրային ֆինանսների ներքին վերահսկողության իրականացումը: