Արտերկրյա պաշտոնատար անձանց շրջանում կաշառակերության դեմ պայքարի մասին ՏՀԶԿ կոնվենցիայի կիրարկումը

ՏՀԶԿ կոնվենցիայի կիրարկման աշխատանքների առաջընթացի մասին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության երկրորդ հաշվետվությունը քննության է առնում «Արտերկրյա պաշտոնատար անձանց շրջանում կաշառակերության դեմ պայքարի մասին» ՏՀԶԿ կոնվենցիան վավերացրած 36 երկրներից 31-ում համաձայնագրի կիրարկման գործողությունների առաջընթացի խնդիրը: Նախորդ հաշվետվությունը, որը հրապարակվել էր 2005 թվականի մարտի 7-ին, ներառում էր 24 երկիր: Համաձայնագրի կիրարկման գործողությունների առաջընթացի վերաբերյալ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության հաշվետվությունները նպատակ են հետապնդում ներկայացնելու այդ ուղղությամբ պետական մարմինների կատարած աշխատանքների գնահատականը:

ՏՀԶԿ կոնվենցիայի կիրարկումն առանցքային նշանակություն ունի կոռուպցիայի դեմ միջազգային պայքարի գործընթացում: Բազմազգ խոշորագույն միջազգային ընկերությունների մեծ մասի գլխավոր գրասենյակները գտնվում են համաձայնագիրը ստորագրած երկրներում, ուստի ակնկալվում է, որ ՏՀԶԿ կոնվենցիայի արդյունավետ կիրարկումը զգալիորեն կնվազեցնի միջազգային կոռուպցիայի տարածմանը նպաստող գործոնների ազդեցությունը:

Մանրամասնությունների համար այցելեք http://www.transparency.org/news_room/in_focus/oecd_progress