Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պատրաստ չեն որևէ կերպ կրճատել իրենց ներկայացուցչական և շատ այլ ծախսեր, մինչդեռ առիթը բաց չեն թողնում հորդորելու շարքային քաղաքացիներին գոտիները ձգել. Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք է արտահայտել ԹԻՀԿ ջատագովության և հաղորդակցության համակարգող Հայկակ Արշամյանը:

Հղում անելով հանրապետական պատգամավորների հայտարարություններին, թե թանկացումը չի վնասում աղքատներին, քանի որ նրանք գումար չունեն և առևտուր չեն անում, կամ միայն կարտոֆիլ օգտագործող ընտանիքները միևնույն է՝ չեն կարող միս գնել, Արշամյանը նշել է, թե այդկերպ հաստատում են այն մոտեցումը, որ «կապրեք այնպես, ինչպես մենք ենք ուզում»:

«Այս երկրի բնակչության առնվազն 30 տոկոսը պաշտոնապես համարվում է աղքատ, չնայած որ 3 մլն մարդ չի բնակվում ՀՀ-ում, և բնականաբար աղքատների թիվը շատ ավելի բարձր է Հայաստանում։ Նման հայտարարություններն իրական ցինիզմ են, այսինքն՝ այո, մենք պետք է ապրենք այնպես, ինչպես որ ուզում ենք, իսկ դուք պետք է ապրեք այնպես, ինչպես որ մենք թույլ ենք տալիս, այսինքն՝այն հնարավորություններով, որ մենք ձեզ կտանք»,-ասել է Արշամյանը:

Տես Tert.am-ի նյութը