tert.am-ն անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ ԹԻՀԿ կազմակերպված միջոցառման ընթացքում ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի ելույթին` նշել է, որ իրականությունը շարունակում է էապես տարբերվել գրված օրենքներից և ներկայացված խոստումներից։ Կոռուպցիայի ընկալման բարձր ցուցանիշների հետևանքով միջազգային կազմակերպությունների դիրքորոշումները փոխվել են։ Մասնավորապես, նոյեմբերի 20-ին «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան, հերթական անգամ հրապարակելով Հայաստանի գնահատման քարտը, ցույց է տվել, որ Հայաստանը ևս մեկ տարի չի կարողանալու օգտվել նրա ֆինանսավորումից հենց կոռուպցիայի բարձր մակարդակի պատճառով։

ԵՄ երկրների ֆինանսների նախարարների խորհուրդը Հայաստանին ներառել է այսպես կոչված «մոխրագույն ցուցակում», որում ընդգրկված են 47 երկրներ։ Այս խորհուրդը ցուցակը կազմելիս հաշվի է առնում հարկային օրենսդրության համապատասխանությունը ԵՄ թափանցիկության չափանիշներին։

Ինչ վերաբերում է միջազգային պարտավորությունների կատարմանը, Վարուժան Հոկտանյանը նշել է, որ ՀՀ իշխանությունների՝ կոռուպցիայի դեմ ստանձնած պարտավորություններն առայժմ մնում են բաց։ Օրինակ՝ մոնիտորինգային համակարգի բացակայությունը. կոնկրետ ոլորտներում ուսումնասիրությունների միջոցառումների ծրագրի բացակայությունը մեծապես ազդում են կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության վրա:

Տես tert.am-ի նյութը