Լրատվական ռադիոյի «Թարմ ուղեղով» հաղորդաշարի հյուր ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն անդրադարձել է կոռուպցիային և հակակոռուպցիոն քացաքականությանը Հայաստանում: Պետք է ցուցաբերել ընդհանուր, համակարգված մոտեցում` հակակոռուպցիոն քաղաքականությունը չդիտարկելով որպես մի առանձին բաղադրիչ: Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է լինի տնտեսական, վարչական, քաղաքական բարեփոխումների ածանցյալ: Եթե կա կոռուպցիոն բուրգ, անգամ բուրգի մեկ բլոկը միջին մակարդակում, ոչ գագաթում դուրս հանելու դեպքում համակարգը նորը կգեներացնի դրա փոխարեն ու նորից կլինի այդ շղթան: Քաղաքական կամքով և ոչ թե բուռն օրինաստեղծ գործունեությամբ է հնարավոր հասնել արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականության իրականացմանը Հայաստանում:

Տես lratvakan.am-ի նյութը: