«Փաստ» օրաթերթի հետ զրույցում ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն անդրադարձել է ԵՄ–Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում առկա կոռուպցիայի դեմ պայքարի դրույթին: Ըստ Հոկտանյանի` եղել են որոշ օրենսդրական փոփոխություններ, և կաշառք վերցնողների՝ հիմնականում ձևական հայտնաբերումներ: Բռնելով բարձրաստիճան պաշտոնյայի` նույն ոլորտում իրավիճակը չի փոխվում, քանի որ համակարգը ավտոմատ կերպով նրա տեղում բերում է մեկ այլ պաշտոնյայի, և այդ ամենը շարունակվում է: Ուստի կասկածներ են առաջանում, որ նպատակն իրականում հակակոռուպցիոն քայլը չէր:

Մինչդեռ, եվրոպական երկրների օրինակները ցույց տվեցին, որ կոռուպցիայի դեմ պայքարի աշխատող մեխանիզմ են նաև արդար ընտրությունները: Իշխանափոխություն է տեղի ունենում, որն ամենալուրջ զսպող մեխանիզմն է: Այն թույլ չի տալիս, որ կոռուպցիան դառնա համակարգային ու խեղդի երկիրը:

Տես «Փաստ» օրաթերթի նյութը