Կամավորների միջազգային օրվա կապակցությամբ մեր կամավոր Չարլի Ռոուզը ներկայացնում է ԹԻՀԿ-ում ունեցած իր փորձառությունը: «Գործունեությունս ԹԻՀԿ-ում սկսել եմ 2017թ. փետրվարից: Աշխատակազմի սիրալիր ընդունելությունն ու ջերմ մթնոլորտը հալեցրին գրասենյակ հասնելուն խոչընդոտող երևանյան խստաշունչ ձմեռվա վտանգավոր սառույցը: ԹԻՀԿ-ում ստանձնել եմ նախապատրաստական հանձնառություններ, որոնք առնչվում էին ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում Քաղաքացի դիտորդ նախաձեռնության (ՔԴՆ) դիտորդական առաքելությանը, իսկ բուն ընտրությունների օրը ՔԴՆ-ի հաղորդակցության թիմում մասնակցել եմ ընտրությունների ընթացքի լուսաբանմանը: Քանի որ նախկինում ուսումնասիրել էի Հայաստանում իրականացված ընտրությունները, ընտրությունների վերահսկման գործընթացում անմիջականորեն ներգրավվելու և պրակտիկ փորձառություն ձեռք բերելու հնարավորությունն ինձ համար բավականին գրավիչ էր:

ԹԻՀԿ-ում աշխատում են նվիրյալ պրոֆեսիոնալներ, ովքեր պայքարում են հանուն կոռուպցիայից զերծ Հայաստանի: Նրանք նաև հումորի մեծ զգացում ունեն և գիտեն ինչպես զվարճանալ: Երբեք չեմ կաշկանդվել հայաստանյան իրականության մասին հարցեր տալուց, որքան էլ որ խրթին կամ պարզունակ լինեին դրանք: Նրանք անիմաստ են համարում այս իրականությունը գունազարդումներով քողարկելը: Նման թիմի հետ աշխատելը իրապես նպաստում է հարուստ փորձառության ձեռքբերմանը»:

ԹԻՀԿ-ն ուրախ է հակակոռուպցիոն պայքարին նվիրված նման կամավորներ ունենալու փաստով և շարունակելու է նրանց ներգրավումն իր առաքելության իրականացման գործում: