Ս.թ. նոյեմբերի 9-10-ին ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը Լոնդոնում մասնակցել է ԵԽԽՎ, Վենետիկի հանձնաժողովի և ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի կազմակերպած «Վարչական ռեսուրսի չարաշահումը ընտրական գործընթացներում. խոշոր մարտահրավեր ժողովրդավարական ընտրությունների համար» թեմայով տարածաշրջանային կոնֆերանսին և բանախոսել է ընտրական գործընթացների ժամանակ վարչական ռեսուրսի չարաշահման կանխարգելման և արձանագրման իրավական մեխանիզմներին:

Կոնֆերանսին և միջազգային փորձագետների, մասնագետների պանելային քննարկմանը մասնակցել են «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի 6 շահառու երկրների խորհրդարանների պատգամավորներ, ԿԸՀ ներկայացուցիչներ և ՀԿ-ներ:

Սույն գործունեությունն իրականացվել է «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի շրջանակում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Բելառուսի համար ԵՄ և ԵԽ ֆինանսավորմամբ, որն իրականացվում է ԵԽ կողմից: