Ս.թ. նոյեմբերի 14-ին տեղի է ունենում «Դպրոցների ֆինանսական գործունեության մոնիտորինգի» զեկույցի ներկայացումը և քննարկումը: Ուսումնասիրությունն իրականացրել է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը ԹԻՀԿ և ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ իրականցվող «Քաղաքացիական երիտասարդական կենտրոնների զարգացում-2017» ծրագրի շրջանակներում: Միջոցառմանը մասնակցում են քաղհասարակության, ուսումնական հաստատությունների, ՏԻՄ-երի, կրթական համակարգի, միջազգային կազմակերպությունների շուրջ 90 ներկայացուցիչ։

Բացման խոսքով հանդես են եկել ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի տնօրեն Լարիսա Մինասյանը: Դպրոցների ֆինանսական գործունեության մոնիտորինգի զեկույցը ներկայացրել են կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը և ԹԻՀԿ հետազոտությունների համակարգող Դիանա Տեր-Ստեփանյանը: Միջոցառումը վարել է ծրագրի ղեկավար, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ի խորհրդի նախագահԼևոն Բարսեղյանը:

Սույն մշտադիտարկումը և դրա մեթոդաբանությունը քննարկվել և համաձայնեցվել է ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության մասնագետների հետ: Մշտադիտարկման շրջանակներում ուսումնասիրվել են մարզային 40 դպրոցների բյուջեները, խորհուրդների որոշումները և գործունեությունը, աշակերտներին ծնողների կարծիքները և այլն:

Զեկույցի նախնական տարբերակը քննարկվել է բոլոր մարզկենտրոններում՝ դպրոցների տնօրենների, մարզպետարանների պաշտոնյաների և տեղական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ 2017 թվականի ամռանը, ինչպես նաև ներկայացվել է ՀՀ ԿԳ նախարարություն, որից հետո զեկույցի վերջնամշակման համար հաշվի են առնվել այդ քննարկումների ժամանակ հնչած և նախարարությունից ստացված դիտողությունները և առաջարկությունները:

Տես ֆոտոպատմությունը

Միջոցառման լուսաբանումը տես հետևյալ լրատվամիջոցներում`
1in.am Համակարգը այնպիսին է, որ գնում են դպրոցների թվի նվազման. Սերոբ Խաչատրյան
1in.am Դպրոցների ֆինանսական գործունեության վերաբերյալ զեկույց է պատրաստվել. չի միացել մեկ տնօրեն
Armenpress «Դպրոցների ֆինանսական գործունեության մոնիտորինգի» զեկույցի քննարկումը
factor.am Մասնագիտական զարգացման համար դպրոցները չնչին գումարներ են ծախսում․ հետազոտություն