Գլխավոր էջ Նորություններ «Օուփեն Ուորլդ» ծրագրի շրջանակում հայաստանյան պատվիրակության այցը ԱՄՆ
Նորություններ
2017 Նոյ
13

«Օուփեն Ուորլդ» ծրագրի շրջանակում հայաստանյան պատվիրակության այցը ԱՄՆ

«Օուփեն Ուորլդ» ծրագրի շրջանակում հայաստանյան պատվիրակությունը, որի կազմում էր ԹԻՀԿ ծրագրի հետազոտող Տաթևիկ Բարսեղյանը, այցելել է ԱՄՆ` ուսումնասիրելու պետական կառավարական մարմիններում հաշվետվողականության և էթիկայի ներդրումն ու կիրառումը, այդ թվում` կոռուպցիայի կանխարգելման մեթոդները, էթիկական առաջնորդության խթանումն ու թափանցիկությունը և հանրության համար հաշվետվողականության ապահովումը: Այցի ընթացքում ծրագրի մասնակիցները նաև տեղեկատվություն են փոխանակել ամերիկացիների հետ՝  ներկայացնելով Հայաստանի կառավարության կառույցների, հասարակության, մշակույթի և ավանդույթների մասին: Գրեյթ ֆոլսում Մոնտանայի հեռուստատեսությունը լուսաբանել է հայաստանյան պատվիրակների այցը:

Հայաստանյան պատվիրակության այցը ֆինանսավորվել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի կողմից` ուսումնասիրելու «Պետական կառավարման հաշվետվողականությունը և էթիկան. էլեկտրոնային տեղեկատվության ազատություն» թեման:

Հայաստանյան պատվիրակության այցի մանրամասները տես ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում