ԹԻՀԿ-ը ս․թ․ նոյեմբերի 9-ին առաջարկություններ է ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հեղինակած և 24․10․2017թ․ հանրային քննարկման դրված «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Կարևորելով նախագծով առաջարկվող խմբագրական բնույթի մի շարք առաջարկներ, ինչը միանշանակ ընդունելի է իրավական կարգավորումներում հստակություն մտցնելու և նորմի տարընթերցման հնարավորությունը բացառելու առումով, ԹԻՀԿ-ը միաժամանակ մտահոգություն է հայտնել նախագծի որոշ կարգավորումների վերաբերյալ, որոնք իրավակիրառ պրակտիկայում աշխատանքի շահագործման կամ խտրականության դրսևորման պատճառ և առիթ կարող են հանդիսանալ։

Մասնավորապես, խոսքը վերաբերում է ամենամյա երկարացված և լրացուցիչ արձակուրդների տևողությանը, վնասակար և առանձնապես վնասակար աշխատանքների համար հավելումների չափին, արտաժամյա աշխատանքում ներգրավելու կարգին և պայմաններին, գիշերային աշխատանքի վարձատրությանը և այլն՝ կարգավորումները թողնելով կողմերի համաձայնեցմանը։