Ս.թ. նոյեմբերի 6-10-ը Վիենայում ընթանում է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների խորհրդաժողովի 7-րդ նստաշրջանը, որին, ի թիվս այլ պատվիրակների, մասնակցում է ԹԻՀԿ հանրային քաղաքականության փորձագետ Լիանա Ղալթաղչյանը: Խորհրդաժողովում քննարկվող առանցքային թեմաներից են ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի իրականացման ուղղությամբ մասնակից պետությունների ստանձնած պարտավորությունների կատարման, ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի դիտարկման մեխանիզմի, ապօրինի ակտիվները վերադարձնելու, կայուն զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը, մասնավոր հատվածի դերը կոռուպցիայի դեմ պայքարում և այլն:

Խորհրդաժողովին մասնակցում են ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի ավելի քան 183 մասնակից պետությունների պատվիրակներ, խորհրդարանների, միջկառավարական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի 1600-ից ավելի ներկայացուցիչներ: ԹԻՀԿ-ը ոչ միայն Թրանսփարենսի Ինթերնեշնլ գլոբալ հակակոռուպցիոն շարժման հավատարմագրված ներկայացուցիչն է Հայաստանում, այլև ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կոալիցիայի անդամ է:

Խորհրդաժողովի շրջանակում բացի լիագումար նիստերից անցկացվում են 45 հարակից միջոցառումներ և ցուցահանդեսներ:

Տես ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի կայք էջը